Մեքսիկայի կալանավայրերի համար նախատեսված կղզիներից մեկում 6 կալանավորներ փախուստ են ծրագրել Ալեքսանդր Դյումայի Կոմս Մոնտե-Քրիստոյի կամ ֆրանսիական «Թիթեռնիկը» ֆիլմի հերոսների ոճով։ Մարիայի կղզիներ 6 աքսորվածները պլաստիկ տարրաներից եւ տախտակներից լաստանավ են պատրաստել, որով կղզուց հեռացել են մոտ 30 կմ։ Փախուստի դիմածներին նկատել են մերձակայքում ձկնորսության դուրս եկած նավակների անձնակազմի անդամները եւ հայտնել առափնյա ոստիկանություն։
Ըստ էության՝ ձկնորսները փրկել են դատապարտվածներին, որոնք ծովում երկար մնալուց ծանր արեւայրուքներ են ստացել։
Նրանց բերման ենթարկած Մեքսիկայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ կալանավորները նավարկության ընթացքում կորցրել են ծովային ճիշտ ուղին, մայրցամաքից հեռացել մոտ 100 կմ, եւ դուրս են եկել օվկիանոս, որտեղ աննկատ մնալու դեպքում նրանք կարող էին մահանալ։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Մեքսիկայի իրավապահներն արդեն հաղորդել են, որ կազդուրվելուց հետո կալանավորները կվերադարձվեն աքսորավայր, որը Մարիայի արշիպելագի կղզիներից մեկն է։
Նշենք, որ կալանավայր-կղզնիներում բանտ կամ մեկուսացնող կառույցներ չկան։ Դրանք պարզապես անմարդաբնակ կղզիներ են, որոնք գտնվում են Մեքսիկայի հարավ-արեւմուտքում։



























