Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ` նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի մասին:

Սահմանվում են  փաստաթղթերի տրամադրման կարգը: ID քարտերը նախատեսված են երկրի ներսում օգտագործման, անձնագրերը` արտերկրի համար: 2012 – 2016 թթ. նախատեսվում է  թողարկել 304 հազ. անձնագիր եւ 1 մլն ID քարտ:

Նախագծերի փաթեթն ուժի մեջ կմտնի 2012 թ. հունվարի 1-ից:  Դրանից հետո քաղաքացիները կարող են շարունակել օգտագործել հին անձնագրերը, ինչպես նաեւ ստանալ նորերը: ID քարտ հնարավոր կլինի ստանալ ըստ ցանկության,  ընդ որում` հանձնելով գործող անձանգիրը ժամկետից շուտ:

ID քարտերի գործողության ժամկետը 10  տարի է:  Այն մոտավորապես պարունակելու է նույն տվյալները, ինչ անձնագրում` անուն, ազգանուն (ի տարբերություն գործող անձնագրերի` հայերենում կլինի նաեւ հայրանունը), ծննդյան ամսաթիվն ու վայրը, սեռը, քաղաքացու ցանկությամբ` նաեւ ազգութունն ու արյան կարգը:

Նույն տվյալները կլինեն նաեւ անձնագրերում` մատնահետքի հետ:  Անձնագրերի գործողության ժամկետը լինելու է 5 տարի, մինչեւ 16 տարեկան  երեխաների համար`  3 տարի: