Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։

Ինչպես հաղորդում է Irna-ն, Իրանի կառավարությունը, դատապարտելով Իսմայիլ Հանիեի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը, դա համարել է «Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական բնույթի հերթական ակնհայտ ապացույցը»։ Իրանը համերաշխություն է հայտնել ճնշված և տոկուն պաղեստինցի ժողովրդին։