Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հավակնում է երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: 2011թ. մրցաշրջանի արդյունքների ամփոփումն իրականցվում է երկու փուլով: Քվեարկության առաջին փուլում լավագույններին որոշում են երկրպագուները: 52-ամյա Բորիսովը պարբերաբար խաղում է երրորդ դիվիզիոնում հանդես եկող Թայգերսի կազմում, եւ ֆուտբոլասերները նրա անունը եւս ընդգրկել են թեկնածուների մեջ:

Այժմ Բորիսովը ստացել է ձայների 39 տոկոսը: Վարչապետը 13 տոկոսով առաջ է անցել բուլղարական ֆուտբոլի աստղ, Մանչեսթեր Յունայթեդի խաղացող Դիմիտար Բերբատովից, հաղորդում է Sovsport-ը: