Ամերիկյան գիտնականները ճկուն ռոբոտ են ստեղծել, որն ունակ է ինքնուրույն տեղաշարժվել: Դրա մեջ չկա ոչ մի կոշտ դետալ, իսկ շարժվում է թրթուրի կամ ծովային աստղի նման` սողալով ցանկացած արգելքի տակ: Իրենց հետազոտությունների մասին Հարվարդի գիտնականները պատմել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում:

Ռոբերտ Շեֆերդն ու նրա գործընկերները նկարագրել են իրենց ստեղծած փափուկ ռոբոտի առավելությունները: Ըստ այդմ, կոշտ կառուցվաքով ռոբոտներն ունեն բազում թերություններ, անհարթ տարածության վրա լավ չեն կարողանում շարժվել, հաճախ ծանր են եւ թանկարժեք:

Գիտնականները որպես նոր ռոբոտի օրինակ վերցրել են պարզունակ օրգանիզմները, եւ հասել հրաշալի արդյունքի, տեխնոլոգիան թույլ է տալիս ապահովել բարդ շարժումներ պարզ միջոցներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: