Կայացել է London Chess Classic սուպերմրցաշարի վիճակահանությունը: Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը կլինի անգլիացի Լյուկ Մաքշեյնը:

Դեկտեմբերի 3-ից 12-ը կայանալիք մրցաշարում Արոնյանից եւ Մաքշեյնից բացի հանդես կգան նաեւ աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, նաեւ Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Նայջլ Շորթը եւ Դեւիդ Հաուելը: