Ռեալի նախկին խաղացող, իսպանացի կիսապաշտպան Գուտին հայտարարել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին: Գուտին Թուրքիայից վերադարձել է Իսպանիա, սակայն նոր թիմ այլեւս չի փնտրի: Նրա վերջին ակումբը թուրքական Բեշիքթաշն էր, որը հեռացրել էր ֆուտբոլիստին կարգապահությունը խախտելու համար:
Կարիերայի ընթացքում իսպանացին անցկացրել է 582 հանդիպում եւ խփել է 89 գնդակ:



























