ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է ֆուտբոլի մինչեւ 19 եւ 17 տարեկանների առաջնությունների առաջին որակավորման փուլի, նաեւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի ընթացիկ առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:

2012թ. մայիսի 23-ից 28-ը Հայաստանի մինչեւ 19 տարեկանների թիմը կմասնակցի էլիտ-ռաունդի մրցաշարին, որը կանցկացվի Իտալիայում: Բացի դաշտի տերերից մեր թիմի մրցակիցները կլինեն նաեւ Իսպանիան եւ Բելգիան:

2012-2013թթ. Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 9-րդ խմբում, որտեղ կմրցի Շոտլանդիայի, Շվեյցարիայի եւ Ռումինիայի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացվի 2012թ. հոկտեմբերի 9-ից 14-ը Շոտլանդիայում:

2012-2013թթ. Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բելառուսի, Սերբիայի եւ Մոլդովայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի 2012թ. սեպտեմբերի 25-ից 30-ը Սերբիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: