Իրանում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելության ողջ կազմը տարհանվելու է: Նման որոշում են կայացրել Միացյալ Թագավորության իշխանությունները ի պատասխան դեսպանատան գրավման, հաղորդում է BBC ռադիոկայանը:
Նշենք, որ նոյեմբերի 29-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ենթարկվել է գրոհի ցուցարարների կողմից, որոնք դժգոհում էին Իրանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի մտցրած պատժամիջոցներից: Ցուցարարները ներխուժել էին դեսպանատան շենք, պատանդ վերցրել մի քանի աշխատակիցների, ապա որոշ ժամանակ անց բաց թողել: Ոստիկանությունը բազմությանը ցրել էր արցունքաբեր գազով: Տուժել էր մի քանի մարդ, այդ թվում` իրավապահներ:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Իրանի պահապանների խորհուրդը հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները ժամանակավոր հավատարմատարների մակարդակի իջեցնելու վերաբերյալ օրինագիծը: Մեկ օր առաջ օրինագիծն ընդունվել էր խորհրդարանի կողմից:




























