Դոնեցկի Շախտյորի պաշտոնական կայքի հարցման արդյունքում նոյեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Քվեարկությանը մասնակցել է 1088 երկրպագու, 582-ը ձայնը տվել են Մխիթարյանին:
Երկրպագուների քվեարկությունը կայքում հարցման առաջին փուլն է: Հաղթողը հայտնի կդառնա մարզական լրագրողների եւ Շախտյորի վետերանների հարցման արդյունքում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոյեմբերի լավագույն խաղացող
Հենրիխ Մխիթարյան 582 (53.49%)
Վյաչեսլավ Շեւչուկ 198 (18.20%)
Ալեքսանդր Ռիբկա 130 (11.95%)



























