30 տարի առաջ քոլեջի առաջին կուրսի ուսանողի սպանության և սպանվածի ավագ քրոջը բռնաբարելու համար երկու ցմահ ազատազրկման դատապարտված Ֆլորիդայի 57-ամյա բնակիչ Լորան Քոուլը, ըստ Associated Press-ի՝ Ֆլորիդայի նահանգային բանտում մահացու ներարկում է ստացել և տեղական ժամանակով 18:15-ին հայտարարվել է մահացած:

Դատարանի արձանագրությունների համաձայն՝ Քոուլը և նրա ընկեր Ուիլյամ Փոլը Օկալայի Վայրի բնության ազգային արգելոցում մտերմացել են քոլեջի երկու ուսանողների հետ:

Խարույկի շուրջ զրուցելուց հետո տղամարդիկ քույրերին ու եղբայրներին առաջարկել են իրենց ավտոմեքենայով հասցնել լճակ։ Ըստ արձանագրությունների՝ ճամբարից հեռու լինելով Քոուլը և Փոլը հարձակվել են զոհերի վրա և կողոպտել նրանց։

Ըստ դատական ​​փաստաթղթերի՝ Ֆլորիդայի նահանգային համալսարանի 18-ամյա ուսանողին ծեծել են, կտրել կոկորդը և թողել են անտառում։ Տղայի քրոջը՝ Էքերդ քոլեջի 21-ամյա շրջանավարտ ուսանողուհուն բռնի տարել են ճամբար, որտեղ Քոուլը բռնաբարել է օրիորդին և պարանով կապել ծառին՝ ամբողջ գիշեր նրան թողնելով ծառից կապված:

Ի վերջո աղջկան հաջողվել է ազատվել ու փախուստի դիմել։ Ըստ դատարանի արձանագրությունների՝ ոստիկանները հայտնաբերել են նրա եղբոր մարմինը՝ բերանքսիվայր ընկած գետնին: Փոլն ու Քոուլը մեղավոր են ճանաչվել առաջին աստիճանի սպանության մեջ։ Փոլը դատապարտվել է ցմահ բանտարկության։