Կիրանցում սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, այլ հողերի հանձնում, այսօր 50 կադաստրի վկայկական ունեցող մարդիկ կան, որոնց հողերը ապօրինի կերպով են հանձնել: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Սրբազան պայաքր շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը:
«Եթե լիներ սահմանազատում եւ սահմանագծում, դրա համարհատուկ կարգը պետք է հաստատվեր, ոնց որ հիմա են փորձում այդ կարգը հաստատել, նաեւ պետք է տեղի ունենար սահմանազատում, հետո սահմանագծում, քարտեզների համեմատում եւ այլն, սակայն այդ գործընթացը չի արվել»,-ասաց նա:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց այն աթռիվ, որ Կիրանցի նորակառույց դպրոցը շատ մոտ է գտնվում սահմանին եւ ասաց, որ Ադրբեջանը ամեն պահի կարող է այն թիրախավորել:
«Մի քանի մետր է բաժանում ադրբեջանական ստորաբաժանումներից եւ դպրոցից, ինչը բազմաթիվ մտահոգություններ է առաջացնում: Գիտենք, որ ադրբեջանցիները ուխտադրուժ են եւ որեւէ կերպ հավատալ իրենց չենք կարող, ամեն վայրկյան կարող են թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները եւ դրա համար մենք պնդում ենք, որ երեխաների անվտանգությունը ապահովվի, այս պայմաններում երեխաների դպրոցը գնալը շատ մտահոգություններ է առաջացնում»,-ասաց նա:
Պատգամավորը նշում է, որ գյուղի նախկին դպրոցը թեկուզեւ վթարային է, սակայն անմիջապես սահմանին մոտ չէ գտնվում, այդ առումով ավելի անվտանգ է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մի քանի մետր է բաժանում ադրբեջանական ստորաբաժանումներից եւ Կիրանցի դպրոցից. Գառնիկ Դանիելյան
Տեղադրություն











