Կրեմլը ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները Կազանում BRICS-ի գագաթնաժողովում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք հույս ունենք երկու նախագահների շփումների վրա Կազանում BRICS-ի գագաթնաժողովում, հուսով ենք, որ նման հնարավորություն կներկայացվի մեր երկու պետությունների ղեկավարներին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, մինչև տարեվերջ հանդիպում կլինի Պուտինի և. Էրդողանի միջև։





























