Շվեդիայի դատախազները հինգշաբթի Շվեդիայի քաղաքացուհու նկատմամբ մեղադրանք են առաջադրել մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ՝ 2014-2016 թվականներին Սիրիայում եզդի կրոնական փոքրամասնության կանանց և երեխաների դեմ գործողությունների համար, ինչը առաջին նման դեպքն է երկրում, հաղորդում է Reuters-ը:

Ըստ դատախազների՝ Շվեդիայի 52-ամյա քաղաքացուհի Լինա Իցհակի մեղադրվում է 2014-2016 թվականներին ցեղասպանության և ռազմական հանցագործությունների կամ դրանց մեղսակցության մեջ: Դատախազները նշել են, որ նա մեկնել է Սիրիա՝ օգնելու համար այնտեղ հաստատել 2014 թվականին Սիրիայի և Իրաքի մեծ տարածքներ գրաված «Իսլամական պետություն» խմբավորման իշխանությունը՝ վերջնական պարտությունից առաջ:

Դատախազ Ռինա Դևգունը հայտնել է, որ կինը կասկածվում է «Սիրիայի Ռաքքայում գտնվող իր նստավայրում եզդի փոքրամասնությանը պատկանող քաղաքացիական կանանց և երեխաներին գնելու կամ ընդունելու և նրանց որպես ստրուկների հետ վարվելու մեջ»: 2020 թվականին Շվեդիա վերադարձած ամբաստանյալը, որն այժմ պատիժ է կրում Սիրիայում այլ հանցագործությունների համար, հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները։

Ըստ շվեդական օրենսդրության՝ նրան կարող են դատել մարդկանց արտասահմանում կատարված միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար։ Դատախազներն հայտարարել են, որ մարդկայնության դեմ հանցագործությունները կարող են ներառել սպանություն, բռնաբարություն, խոշտանգում և հարկադիր աշխատանք, եթե պարզիվ, որ դրանք մի խումբ խաղաղ բնակիչների դեմ համատարած կամ համակարգված հարձակման մաս են կազմում: