Իսլանդիայում արթնացող Կատլա հրաբուխը նոր մեծ աղետի սպառնալիք է իր մեջ կրում: Իսլանդիան կարող է բառացիորեն ջրի տակ անցնել, քանի որ Կատլա հրաբուխը գտնվում է հսկա սառցադաշտի տակ: Եթե այն հրաբուխի ազդեցության տակ հալչի, ապա ամբողջությամբ կծածկի երկրի արեւելյան ափը, գրում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսլանդիայում արթնանում է Կատլա հրաբուխը, որը Էյաֆյատլայկուդլի ավագ եղբայրն է: Կատլայի ժայթքումը կարող է վերջին 100-ամյակի ամենահզոր հրաբուխը լինել:
Իրավիճակը կարող է շատ ավելի լուրջ լինել, քան նախորդ տարի, երբ ժայթքում էր իր «կրտսեր» եղբայրը:
Վերջին անգամ Կատլան ժայթքել է 1918-ին, այն ժամանակ հալչող ջրերն իրենց հետ օվկիանոս էին տարել ամբողջական հսկա սառցաբեկորներ:




























