Նոյեմբերի 25-ին` «սեւ ուրբաթ» օրվանից մեկնարկած նախատոնական զեղչերի ընթացքում ԱՄՆ-ում ռեկորդային քանակությամբ զենք է վաճառվել: Այդ մասին հաղորդել է ՀԴԲ (ФБР) տնօրենի օգնական Ջերի Փենդերը: Նա տեղեկացրել է, որ «սեւ ուրբաթ» օրը ՀԴԲ-ն աննախադեպ մեծ քանակությամբ զենք ձեռք բերելու դիմում է ստացել: 2008թ. գրանցված նախորդ ռեկորդն այս տարի գերազանցվել է 32%-ով: Նոյեմբերի 25-ին զինամթերքի խանութ են գնացել գրեթե 130 հազար ամերիկացինեեր:
Փենդերը նաեւ նշել է, որ վաճառված զենքի ընդհանուր քանակը այդ օրը կարող է առավել շատ եղած լինել, քանի որ համապատասխան փաստաթուղթը ձեռք բերելու դեպքում քաղաքացին իրավունք ունի միաժամանակ մի քանի միավոր զենք ունենալ:
Փորձագետները հրազենի նկատմամբ մեծ հետաքրքրվածությունը բացատրում են մի շարք հանգամանքներով`տնտեսական իրավիճակի որոշակի կայունացմամբ, ինչպես նաեւ որոշ նահանգներում հանցագործությունների մեծ թվով: Բացի այդ, վերջին ժամանակներս ատրճանակ եւ նույնիսկ հրացան սկսել են ձեռք բերել գեղեցիկ սեռի ներկայացուցիչները` հրաձգության, ինչպես նաեւ սեփական անվտանգության ապահովման նպատակով:
Ներկա պահին ԱՄՆ քաղաքացիները 230 մլն միավոր հրազեն ունեն: 60-65 մլն ամերիկացի զենք ունի, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























