Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը կորցրել է ընտրազանգվածի մեկ քառորդը: ԿԸՀ-ի առաջին նախնական արդյունքների համաձայն` տեղամասային ընտրական հանձնաժողովների 17%-ի արձանագրությունների մշակման արդյունքում կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 45,8-ը:
Այդ տվյալները հրապարակել է ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը: Պետդումայի նախորդ` 2007 թ. ընտրություններին «Եդինայա Ռոսիայի» օգտին քվեարկել էր ընտրողների 63%-ը:Երկրոդ տեղում վստահ դիրքեր են գրավում կոմունիստները: Նրանց օգտին քվեարկել է ընտրողների 20,73-ը: Նախորդ ընտրությունների ժամանակ նրանք ստացել էին ձայների 11%-ը:Պետդումայում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 7 տոկոսանոց շեմը հաղթահարում են Վլ. Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը`14,42% եւ Ս. Միրոնովի «Սպարվեդլիվայա Ռոսիան»` 13,3%:




























