Թենիսի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը նվաճեց Դեւիսի գավաթը: Սեւիլիայում կայացած եզրափակիչում իսպանացիները 3:1 հաշվով հաղթեցին Արգենտինայի թիմին:
Մենախաղում Ռաֆայել Նադալն առաջին օրը 6:1, 6:1, 6:2 հաշվով հաղթեց Խուան Մոնակոյին, իսկ այսօր, դեկտեմբերի 4-ին 1:6, 6:4, 6:1, 7:6 հաշվով պարտության մատնեց Խուան Մարտին դել Պոտրոյին, որը պարտվել էր նաեւ Դավիդ Ֆերերին` 2:6, 7:6, 6:3, 4:6, 3:6 հաշվով: Արգենինայի հավաքականի միակ միավորը նվաճեց Դավիթ Նալբանդյան – Էդուարդո Շվանկ զույգը, որը 6:4, 6:2, 6:3 հաշվով պարտության մատնեց Ֆելիսիանո Լոպես – Ֆերնանդո Վերդասկո զույգին:
Իսպանիայի հավաքականը Դեւիսի գավաթը նվաճել է նաեւ 2000, 2004, 2008 եւ 2009 թվականներին:



























