Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացնում է այս բրենդի՝ աշխարհահռչակ Land Cruiserշարքի նոր ՝ LC 250 մոդելը: Նոր ամենագնացը ստեղծվել է վերադարձ արմատներին հայեցակարգով: Այս մեքենան շքեղության, հարմարավետության եւ անվտանգության մասին է:
Տոյոտան արտաճանապարհային մեքենաներ արտադրող թիվ մեկ ընկերությունն է աշխարհում: Մոտ 80 տարիների ընթացքում այս բրենդը ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ: Եւ պատահական չէ, որ նոր Լենդ Քրուզերի պարագայում համադրվել են նախորդ սերնդի մեքենաների լավագույն հատկանիշներն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Այս մոդելը հեղինակներն համարում են հեղափոխական: Այն դեռեւս անգերազանցելի է ամրության եւ հուսալիության առումով:
Նոր լուծումները Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական եւ ճկուն: Այն հեշտությամբ դիմակայում է դժվարին պայմաններին: Թե՛ վարորդի, թե՛ ուղեւորների համար ապահովված է առավելագույն հարմարավետություն ճանապարհային եւ օֆրոդ երթեւեկության ժամանակ:
Նոր ամենագնացի առանձնահատկություններից է 2.4 լիտր ծավալով տուրբո շարժիչը, որն էականորեն նվազեցնում է վառելիքի ծախսը, միևնույն ժամանակ ապահովելով մեծ հզորություն:
Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը: Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի: Նոր Տոյոտան ունի անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը: Համակարգը կարող է զգուշացնել մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին: Մյուս նորարարությունն արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որեւէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն կանգնեցնում է մեքենան:
LC 250-նն արդեն վաճառվում է «Տոյոտա Երեւան» սրահում: Նրանք, ում հետաքրքրեցին նոր ամենագնացի հեղափոխական լուծումները, կարող են թեստ դրայվ պատվիրել եւ անձամբ զգալ ու գնահատել նոր Լենդ Քրուզերի բոլոր առավելություններն ու հնարավորությունները:











