Իրանի ներգրավումը ԵԱՏՄ-ի հետ համագոծակցությունում ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները եւ վայելում է մեր լիակատար աջակցությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Ողջունելով Կուբայի եւ Ուզբեկստանի պատվիրակություններին՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր նախատեսված է Ուզբեկստանի հետ 2024-26թթ. համատեղ միջոցառումների պլանի ստորագրումը, ինչը կնպաստի առեւտրի եւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը առաջնահերթ նշանակություն է տալիս ազատ առեւտրի մասին բանակցություններին երրորդ երկրների հետ, որոնք տրամադրված են փոխշահավետ համագործակցության։ Նա նշել է, որ էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծման հարցի չլուծվածությունը զգալիորեն դանդաղեցնում է պետությունների զարգացման տեմպերը։

Խոսելով արդյունավետ տրանսպորտային-լոգիստիկ քաղաքականության իրականացման հրատապության մասին՝ ՀՀ վարչապետը բեռնափոխադրումների տեսակետից շեշտադրել է «Խաղաղության խաչմերուկը», որը կարող է նպաստել առավել նպաստավոր պայմանների ձեւավորմանը առեւտրատնտեսական կապերի զարգացման համար շահագրգիռ բոլոր կողմերի միջեւ։ Իհարկե, պետությունների ինքնիշխանության, իրավադատության, իրավահավասարության եւ փոխադարձության հարգման պայմանով, ընդգծել է Փաշինյանը։ Իր կողմից՝ Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել բեռների եւ մարդկանց փոխադրումների անվտանգությունն իր տարածքով։