Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սանթոսի ռմբարկու Նեյմարը:
Մրցաշրջանի արդյունքներն ամփոփել է Բրազիլիայի ամենաժողովրդական պարբերական Globo-ն: Նեյմարի միջին միավորը 6,98 է:
Նեյմարից հետո հնգյակում են Ֆլումինենսեի հարձակվող Ֆրեդը, Կրուզեյրոյի կիսպաշտպան Մոնտիլյոն, Վասկուի պաշտպան Դեդեն եւ Ֆլամենգոյի ռմբարկու Ռոնալդինյոն:



























