Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական ԶՈւ էլիտար զորամասեր) «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իսմայիլ Քաանին ողջ է։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ գեներալ, Քաանիի տեղակալ Իրաջ Մասջեդին, հայտնել է Fars գործակալությունը։

Մասջեդիի խոսքով՝ Քաանին առողջ է եւ զբաղվում է աշխատանքով։ Գեներալի տեղակալը այն մեկնաբանություններին, թե Քաանին պետք է հայտարարություն անի, պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ Քաանին կապի մեջ չի մտնում շաբաթվա վերջին Բեյրութին հասցված հարվածներից հետո։ Գոծակալության տվյալներով՝ գեներալ-մայորը մեկնել էր Լիբանան իսրայելական բանակի կողմից շիական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի ոչնչացումից հետո։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Քաանին Դահիայում էր, Բեյրութի հարավային արվարձանում, հարվածի ժամանակ, որի թիրախը Նասրալայի հաջորդ Հաշեմ Սաֆիեդդինն էր։

Իսրայելական բանակում չեն կարողացել տվյալներ ներկայացնել Քաանիի ճակատագրի մասին, քանի որ դեռ գնահատում են հարվածների արդյունքները։