Այս տարի քաղաքացիներն ավելի շատ են էլեկտրամոբիլ ներմուծել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ արդեն 7400 էլեկտրամոբիլ է ներմուծվել Հայաստան արտոնյալ պայմաններով. «Նրանք ազատված են ԱԱՀ-ից և դա շարունակում է ուժի մեջ լինել և մենք ունեինք լրացուցիչ 600 քվոտա, որը պահել էինք նմանատիպ դեպքերի համար։ Եվ հիմա դա ավելացվեց, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց էլեկտրամոբիլները բերել են Հայաստան, կարողանան օգտվեն այդ արտոնությունից։ Ընդհանուր դառնում է 8000»։

Անդրադառնալով էլեկտրական ավտոմեքենաների գույքահարկի դրույքաչափերի բարձր լինելուն՝ Պեկ նախագահը նշեց, որ դրանց վերաբերյալ ավելի խորքային քննարկումներ են ընթանում: Նա հավելեց, որ այս պահին չի կարող ասել՝ գույքահարկի դրույքաչափերը էլեկտրական մեքենաների համար կնվազեն, թե ոչ: