Մեկ մարդ է զոհվել է, ևս ինը, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել շաբաթ օրը երկու խմբի միջև փոխհրաձգության հետևանքով, երբ ամերիկյան Թենեսի նահանգի համալսարանի շրջանավարտների շքերթի մասնակիցների շարքերը նոսրացել են, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Նեշվիլի ոստիկանությանը:
Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգության հետևանքով 24-ամյա տղամարդ է զոհվել կամպուսի սահմաններից դուրս՝ Ջեֆերսոն փողոցում, տեղական ժամանակով 17:10-ին՝ շքերթի ավարտից հետո։
«Ըստ պարկուճների դասավորության կարող ենք դատել, որ կրակոցները հնչել են փողոցի մի, այնուհետև մյուս կողմից»,- լրագրողներին է ասել ոստիկանության ներկայացուցիչ Դոն Ահարոնը։
Ամբոխի մեծ մասն ուղղվում էր Նեշվիլում կայանալիք Թենեսիի «Վագրերի» և «Արևեյյան Իլինոյսի հովազների» ֆուտբոլային խաղին, երբ սկսվել է փոխհրաձգությունը, ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը չի պարզել վիրավորների ինքնությունը և չի հայտնել, թե արդյոք նրանց թվում ուսանողներ կան: Տուժած երեք երեխաները՝ մեկը 12 և երկուսը 14 տարեկան, միջին աստիճանի վնասվածքներ են ստացել, ասել է Ահարոնը:
Ոստիկանությունը հետաքննում է, թե կրակողները քանիսն են եղել, և կարծում, որ կրակել է առնվազն մեկ մարդ, որն այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հրաձգությունը հատկապես անսպասելի էր միջոցառմանը սպասարկող ոստիկանների և հասարակական անվտանգության այլ աշխատակիցների մեծ թվի առկայության պարագայում, ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Թենեսի նահանգի համալսարանի պաշտոնյաները հայտնել են, որ մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել «Նիսան» մարզադաշտում, որտեղ անցկացվում էր դպրոցի ֆուտբոլային խաղը: Երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ ամբոխի ոտքի տակ ընկնելուց հետո, երբ ավտոկայանատեղիում «վեճը վերածվել է ծեծկռտուքի», և խուճապ է առաջացել։

























