Գերմանական Դրեզդեն քաղաքում անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել MAiRA Pro S ռոբոտ-դիրիժորի առաջին բեմելը։ Այս մասին տեղեկացրել է The Guardian բրիտանական պարբերականը։
«Երկու ելույթները նպատակ ունեն ցուցադրել մեքենաների վարպետների վերջին ձեռքբերումները, ինչպես նաեւ այն երաժշտությունը, որը հատուկ գրվել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման համար»,- նշվել է հրապարակման մեջ։
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ հետապնդել է ոչ թե «մարդկանց փոխարինելու», այլ բարդ երաժշտություն կատարելու նպատակ, որը մարդ-դիրիժորներն անհնար կհամարեին։
RusVerlag.de պարբերականը նշել է, որ անսովոր համերգները նվիրվել են Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյակին։ Համերգների ժամանակ ռոբոտը օգտագործել է երեք ձեռք՝ կոտրելով ռիթմը, եւ միաժամանակ հասցրել է դինամիկա ցուցադրել։
Լրագրողների խոսքով՝ MAiRA Pro S-ը խարիզմայով կամ կրքոտությամբ աչքի չի ընկնում, բայց կատարյալ ռիթմ է պահում։





























