ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարիչը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները ժամանակին կուղարկեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության հրավեր 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում ասաց Լենարիչը:

Պատասխանելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնակցության հարցին` Լենարիչը հայտարարեց. «Շնորհակալություն հարցի համար, այն ինձ հնարավորություն տվեց պատասխանելու «ես չգիտեմ»:

Ւնչպես նշեց Լենարիչը` կազմակերպությունը չունի մատրիցա` ում, երբ եւ ինչ քանակությամբ ուղարկել: «Ինչ ենք անելու: Սկզբում կուղարկենք իրավիճակի նախնական գնահատող խմբին, որը Հայաստան կայցելի ենթադրաբար հաջորդ տարվա սկզբին: Առաքելությունը տեղում կուսումնասիրի իրավիճակը, մասնավորապես, կհանդիպի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների` կուսակցությունների, լրատվամիջոցների, իշխանական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչից հետո, հավաքած տեղեկատվության հիման վրա կպատրաստի առաջարկություն դիտորդական առաքելության ֆորմատի եւ ձեւի վերաբերյալ:

Ցանկանում են հատուկ ընդգծել, որ մենք հույս ունենք ժամանակին ստանալ հրավերը հայկական կողմից եւ դիտորդական առաքելության ընթացքում ակընկալում ենք համագործակցություն եւ աջակցություն: Սակայն հստակ ֆորմատի մասին կարող ենք խոսել միայն նախնական գնահատող խմբի աշխատանքի ավարտից հետո», - նշեց Լենարիչը: