Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ նախատեսված է ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին, Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում, այն փակ կլինի լրատվամիջոցների համար։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Ուրբաթ օրը Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանային «3+3» հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպումը։