Անկարայի մերձակայքում գտնվող Turkish Aerospace Industries (TUSAS) պաշտպանական ընկերության օբյեկտներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երեք մարդ է զոհվել, 14 մարդ վիրավորվել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

«Թուրքական Aerospace Industries Inc-ի (TUSAS) դեմ իրականացված ահաբեկչության արդյունքում Անկարայում, Քահրամանկազանում, վնասազերծվել է երկու ահաբեկիչ։ Ցավոք սրտի, ահաբեկչության արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 14 մարդ»,- գրել է Երլիկայան X սոցիալական ցանցում՝ խոստանալով «շարունակել պայքարը, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի չեզոքացվել»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ TUSAS-ը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության համար շարժիչներ արտադրող ընկերություն է։

Հաղորդվում էր, որ պայթյուններ և կրակոցներ են լսվել ընկերության օբյեկտում, որտեղ ներխուժել են զինված մարդիկ: Երկրի ՆԳՆ ղեկավարը տեղի ունեցածն «ահաբեկչություն» է անվանել։