Ֆրանսիակն Բեր լ`Էթիեն քսղաքի մոտ 15 ծնողներ պատանդ են վերցրել կաթոլիկ Նոտր Դամ դը Կադերո դպրոցի տնօրենին եւ երեք ուսուցիչներին:

Ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն,  ծնողների նման արարքի պատճառը եղել է դպրոցում երիտասարդ ուսուցիչ -պրակտիկանտի ի հայտ գալը, որից հետո երեխանների առաջադիմությունն սկսել է նվազել:  Պրակտիկանտը Սեն Կասենի մանկավարաժական ինստիտուտի ուսանող է, նրան վստահել են 9-10-տարեկան երեխաների դասավանդումը:

Ծնողների խոսքով` պրակտիկանտը «իրենց երեխաներին պատանդ է պահում» սեպտեմբերից:  Դպրոցի ղեկվարության վրա ինչ-որ կերպ ազդելու եւ պրակտիկանտին դպորցից հեռացնելու համար ծնողները որոշել են տնօրեն Քրիստին Կուրտոին պատանդ վերցնել: