Հոկտեմբերի 25-28-ին Ինչուան քաղաքում (Նինյսա-Հուեյի ինքնավար շրջան, Հյուսիսարեւմտյան Չինաստան) տեղի ունեցավ «Չինաստան-Կենտրոնական Ասիա» համագործակցության 11-րդ համաժողովը «Կանաչ զարգացման առաջմղում, ընդհանուր տան շինարարություն» կարգախոսով։ Համաժողովի ընթացքում Կենտրոնական Ասիայի բարձրաստիճան անձինք բարձր գնահատեցին Չինաստանի ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ Չինաստանի հետ հետագա համագործակցության ընդլայնման հույս հայտնելով, տեղեկացրել է «Սինհուան»։
Ղրղզստանի փոխվարչապետ Էդիլ Բայսալովը նշել է, որ Չինաստանը ակտիվորեն ներդնում է առաջավոր կանաչ տեխնոլոգիաներ, առաջատար դեր խաղում մաքուր էներգիայի եւ կայուն պրակտիկաների ոլորտում, իսկ երկու երկրների համագործակցությունն այդ ոլորտում նոր հնարավորություններ է բացում տնտեսական արդյունավետության եւ բնապահպանական իրավիճակի բարելավման համար։
«Մենք մտադիր ենք շարունակել մեր փոխգործակցությունը չինական կողմի հետ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում եւ չինական ընկերություններին հրավիրում ենք համատեղ իրականացնել նախագծեր Ղրղզստանում»,- ասել է Էդիլ Բայսալովը։
Տաջիկստանի փոխվարչապետ Զիյոզոդա Սուլայմոնը նշել է, որ Չինաստանը Տաջիկստանի կարեւոր առեւտրային գործընկերներից է։ Չինաստանի ներդրումների ծավալը Տաջիկստանի տնտեսությունում 2007-2023թթ. կազմել է ավելի քան 4 մլրդ դոլար, որոնցից 2,5 մլրդ-ը՝ ուղիղ ներդրումներ։ Այսօր Տաջիկստանում գործում են ավելի քան 700 ընկերություններ չինական կապիտալով։
«Չինական ձեռնարկությունների մասնակցությամբ Տաջիկստանում իրականացվում են պետական եւ տարածաշրջանային նշանակության խոշոր նախագծեր։ Դրանք մեր արդյունավետ համագործակցության եւ տաջիկա-չինական օրեցօր աճող բարեկամության օրինակ են»,- ասել է Սուլայմոնը։
Ուզբեկստանի Օրենսդրական պալատի փոխխոսնակ Աքմալ Սաիդովը հայտնել է, որ Ուզբեկստանում անկեղծորեն ուրախ են Չինաստանի ձեռքբերումներով, ու հույս է հայտնել, որ կապերը կամրապնդվեն տրանսպորտի, լոգիստիկայի, բարձր տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում։
«Ամրապնդվում է փոխգործակցությունն այնպիսի նոր ուղղություններում, ինչպիսին են ներդրումները եւ տեխնոլոգիաները, աղքատության կրճատումը եւ գյուղի զարգացումը, «կանաչ» էներգետիկան եւ թվային տնտեսությունը; Չինաստանն այս ոլորտներում մեր գլխավոր գործընկերն է»,- ասել է նա։
Չինաստանում Ղազախստանի դեսպան Շահրաթ Նուրիշեւը, Չինաստանում ապրելով ավելի քան 30 տարի, երկրի զարգացման վկան է այդ շրջանում։
Նա նշել է, որ վերջին ժամանակներս նկատվել է Չինաստանի հետ Կենտրոնական Ասիայի երկրների ապրանքաշրջանառության աճի դինամիկա։ Նրա խոսքով՝ անցյալ տարի այդ ցուցանիշը ավելացել է 27 տոկոսով եւ գերազանցել 89 մլրդ դոլարը, Ղազախստանի բաժինը կազմել է 41 մլրդ դոլար։
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 69 մլրդ դոլար, որոնցից 33 մլրդ-ն Ղազախստանի բաժինն է, ավելացրել է նա։
Նուրիշեւը հայտնել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ավանդ ներդնել Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունում եւ զարգացնել սահմանային առեւտրային հաբերը, թվային պլատֆորմները։
Նա նաեւ ասել է, որ Ղազախստանը շահագրգռված է առաջավոր չինական տեխնոլոգիաների ներդրմամբ ջրամատակարարման, կանաչապաման եւ ամայացման դեմ պայքարի ոլորտում, մաքուր ջրի դեֆիցիտը կանխելու նպատակով։
Չինաստանում Թուրքմենստանի դեսպանության խորհրդական Բայրամ Քլիչմամեդովը հայտնել է, որ այս համաժողովը հետագա փոխշահավետ շփման սկիզբն է «Կենտրոնական Ասիա-Չինաստան» ձեւաչափով, եւ նպաստում է գործընկերությանը եւ համագործակցությանը առեւտրի, տնտեսության եւ մշակոյթի ոլորտներում։
«Մենք մտադիր ենք այսուհետ եւս ներդնել մեր ավանդը փոխգործակցության ընդլայնման գործում»,- ասել է նա։
«Չինաստան-Կենտրոնական Ասիա» համագործակցության համաժողովը ազգային մակարդակի համագործակցության հարթակ է Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ ինստիտուցիոնալ փոխանակման համար։ Այս տարի այս միջոցառումը, որը կազմակերպվել է ՇՀԿ-ի բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության կոմիտեի եւ Նինսյա-Հուեյի ինքնավար շրջանի հետ համատեղ, հավաքել է ավելի քան 300 մասնակցի, ներառյալ Կենտրոնական Ասիայի երկրների բարձրաստիճան կառավարական ներկայացուցիչները։





























