Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես մի քանի անգամ հանդիպել եմ պարոն նախագահ Պուտինի հետ։ Ես նույնիսկ հանդիպել եմ նրա հետ, երբ նա վարչապետ էր՝ նախքան նախագահ դառնալը։ Եթե ​​հարկ լինի, ես պատրաստ եմ առանց վարանելու խոսել նախագահ Պուտինի հետ, դա շատ լուրջ եմ ասում»,- նշել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող «60 րոպե» հաղորդաշարին տված հարցազրույցում։