Ամանորին ընդառաջ ամբողջ քաղաքը պատրաստ է ձմռանն ու առատ տեղումներին: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում հավատացրեց քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
«Վստահ եղեք, որ որեւէ արտառոց, արտակարգ վիճակ ձյան եւ տեղումների հետ կապված չի առաջանա: Վստահ եղեք, որ ամբողջ քաղաքը պատրաստ կլինի: Ավելին` ճանապարհները կլինեն մաքուր, երթեւեկելի եւ որեւէ խնդիր չի առաջանա»,-ասաց նա:
Ա. Գեւորգյանի խոսքով, այս խնդրի առնչությամբ քաղաքապետը խիստ հանձնարարական է տվել վարչական շրջանների ղեկավարներին: «Անկախ օրվա ժամից, ամբողջ օրը 24 ժամ պետք է պատրաստ լինեն: Տա աստված, թող ձյուն գա, ինքներդ կհամոզվեք, ինքներդ կտեսնեք, որ խնդիրներ չեն առաջանա»,- ավելացրեց Արթուր Գեւորգյանը:



























