Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պարզաբանումներ է տվել Օբամայի հետ առանձնազրույցում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար:

Սարկոզին ասել է, թե իրեն զայրացրել էր այն, որ իսրայելական ղեկավարությունը հրաժարվել էր Ֆրանսիայի օգնությունից զինվոր Գիլադ Շալիթի ազատման ժամանակ: Վերջինս նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է: Իսրայելցիները նաեւ արգելել էին Ֆրանսիայի դեսպանի մասնակցությունը Շալիթի դիմավորման արարողությանը:

Արդյունքում Օբամայի հետ առանձնազրույցի ընթացքում, կարծելով, որ իրենց ոչ ոք չի լսում, նա իր զգացմունքներն է արտահայտել: Մասնավորապես նա ասել էր, թե Նեթանյահուն ստախոս է, եւ ինքը չի կարող այլեւս տանել նրա ներկայությունը: Ի պատասխան Օբաման հանգստացրել էր, թե ինքը մշտապես է շփվում Իսրայելի առաջնորդի հետ: