Համաձայն գործող պայմանագրի, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից ստացվող տեղեկատվությունը չի կարող փոխանցվել երրորդ կողմին առանց Ադրբեջանի գիտության: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը` պատասխանելով հարցին` հնարավոր է արդյոք տեղեկատվության փոխանցում երրորդ երկրի, օրինակ Հայաստանին:

Մեկնաբանելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գաբալայի ՌԼԿ վարձակալության ժամկետի երկարաձգման բանակցությունները, Խալաֆովը նկատել է, որ ներկայումս բանակցությունները տարվում են պաշտպանության նախարարությունների մակարդակով, ապա դրանք սկսվելու են կառավարությունների մակարդակով:

«Պայմանագիրը կարող է երկարաձգվել, փոփոխվել, կամ ընդհանրապես չեղյալ համարվել: Չի բացառվում նաեւ նոր համաձայնագրի կնքումը»,- ասել է փոխնախարարը, հաղորդում է APA-ն: