Չինաստանի միջին միջանցքը այն հինգ կարևոր երթուղիներից մեկն է, որոնք կապում են Չինաստանն ու արտաքին շուկաները: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մասլովը։
«Չինաստանի համար սա առաջնահերթ խնդիր է, և նրանք դա չեն թաքցնում։
Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանը համոզվել է, որ շատ շրջաններ և շատ միջանցքներ կարող են արգելափակվել ռազմական գործողությունների, ԱՄՆ-ի գործողությունների, հակազդեցության միջոցով:
Ուստի Չինաստանը ցանկանում է հնարավորինս դիվերսիֆիկացնել այդ միջանցքները և մասնավորապես ֆինանսավորում է բազմաթիվ երկաթուղիների կառուցում՝ այդ թվում Ադրբեջանում և Վրաստանում, որոնք, կարծես թե, ուղղակիորեն օգուտ չեն տալիս, բայց նվազեցնում են առևտրի արգելափակման ռիսկերը։ Հետևաբար, սա շատ կարևոր միջանցք կլինի Չինաստանի համար առաջիկա առնվազն 5-7 տարում»,- նշել է Մասլովը։











