Էլեկտրամոբիլների զարգացման տեմպերը լավն են, մանավանդ 2024-ին, բավականին աշխույժ է հիմա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից դա կարեւոր պրոցես է: Նաեւ ԱԱՀ-ից է ազատված ներմուծողը: Կառավարությունը գործիքներ կիրառում է, որ խթանի այդ շուկան»,-ասաց նա:
Հարցին՝ այդ դեպքում ինչու է էլեկտրամոբիլների ներմուծումը 15 տոկոսով թանկացել, նախարարը նկատեց, որ գուցե պատճառն այն է, որ այս տարվա համար նախատեսված ներմուծման քվոտան ավարտվել է եւ արտոնությունը այլեւս չի գործում:











