ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանը։

Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։

Արսենյանը խոստացել է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որպեսզի դրանք հասնեն բոլորի համար գոհացուցիչ վիճակի։