Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլս Լոնսդեյլին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Կարծում եմ, Դուք բավականին մեծ ջանքեր եք ներդրել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման եւ խորացման համար: Այդ գործում մեծ է նաեւ Ձեր անձնական ներդրումը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն ի հերթին նշել է, որ այս ընթացքում մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել տարբեր ուղղություններում: «Համոզված եմ, որ առաջիկայում եւս կտեսնեմ Ձեր երկրի առաջընթացը: Մեծ Բրիտանիան մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ»,- ասել է Չարլս Լոնսդեյլը: Նա տեղեկացրել է, որ մի քանի բրիտանական ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում ընթացող բարեփոխումներին եւ այլ հարցերի:
Վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին՝ իր հետագա գործունեության մեջ:




























