Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ով Բաքու է ժամանել՝ մասնակցելու COP 29 համաժողովին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը։
Պետության ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում նախագահ Շառլ Միշելի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացում և ընդգծել, որ հենց նրա միջնորդության ժամանակ է ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կառուցվածք, ինչպես նաև կարևոր ուղղությունների օրակարգը»,- հայտնում է հրատարակությունը։
Ալիևն ու Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Պատմություն
Թեմա




























