Չինական ավիացիոն արդյունաբերության կորպորացիան (AVIC) Չժուհայում Չինաստանի 15-րդ միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսում ներկայացրել է նոր ռեակտիվ ինքնաթիռը, որը Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 6-րդ սերնդի կործանիչն  է, հայտնում է Interesting Engineering-ը:

Այս ռեակտիվ ինքնաթիռը, որը հայտնի է «Baidi» կամ «White Emperor» (թարգմանաբար՝ «Սպիտակ կայսր»-խմբ) անունով,  AVIC պետական ​​օդատիեզերական և պաշտպանական ընկերության «ինտեգրված օդատիեզերական կործանիչ» ստեղծելու նախագծի մի մասն է:

Ըստ Voice of China-ի՝ դիզայնի հայեցակարգը նախատեսում է գերձայնային թռիչքի հնարավորություն և տիեզերական թռիչքների համար Երկրի մթնոլորտի հաղթահարում:

Չինաստանը զարգացնում է այս կործանիչը Nancnymen նախագծի շրջանակում, իբրև  ապագայի տեխնոլոգիային ուղղված գիտական ​​և կրթական նախաձեռնություն:

«Սպիտակ կայսր»-ի հիմնական նպատակն, ըստ երևույթին, առաքելությունների իրականացման ճկուն հնարավորություններն են, որոնք զգալիորեն ընդլայնվում են ֆյուզելյաժի էական փոփոխությունների և ներքին հրթիռային հատվածախցերի բարձրացման հաշվին:

Այս փոփոխությունները օդանավերին հնարավորություն են ընձեռում ծանր օդային զենք տեղափոխել, բարելավելով դրա քիչ նշմարելիությունն ու մարտական ​​բնութագրերը: Ավիոնիկաների (ինքնաթիռի վրա տեղադրված մի շարք էլեկտրոնային թռիչքային նավիգացիոն համակարգերի) ուլտրաժամանակակից համակարգի հետ մեկտեղ նախագծելիս ուշադրություն են դարձնում օդաչուի և մեքենայի փոխազդեցությանը, ինչը պարզեցնում է տեխնիկական սպասարկումը և ռեակտիվ ինքնաթիռն օդում գերակշռության հասնելու և ինտենսիվ մարտավարական առաջադրանքներ կատարելու պիտանի միջոց է դարձնում:

Առաջին հայացքից «White Emperor» մոդելը գրավում է իր ավանգարդով, գրեթե գիտաֆանտաստիկ արտաքին տեսքով, համարձակ անհարթ ձևերով և ընդգծված անտեսանելի տեսքով: Դրա սահուն աերոդինամիկ ձևը վկայում է ուժեղ նվիրվածությունը սթելս տեխնոլոգիաների նկատմամբ, ուղղված նրան, որպեսզի ինքնաթիռը թշնամու ռադարի համակարգերի համար գործնականում անտեսանելի դառնա: