London Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ուժեղագույն անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ եւ ունի 6 միավոր: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են: Խաղում են անգլիացիներ Դեւիդ Հաուելն ու Նայջել Շորթը, անգլիացի Լյուկ Մաքշեյնն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: