Խնդիրը արդարադատության հասնելը չէ, այդ իմաստով ոչինչ էլ սպասել պետք չէ, որովհետև այս պրոցեսը իրավական պետություն ստեղծելու մասին չի, հակառակը, փոխադարձություն ապահովելու մասին է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Այսինքն սրանց փոխադարձ անհատակ տականքությունը մեկը մյուսին չի զիջում։ Այսինքն Նիկոլը ուզում է ցույց տա, որ դու ինձ ծառայել ես, որովհետև ես եմ այդպես ուզել, և դու այլընտրանք չունեիր, ոչ թե դա քո բարի կամքն է կամ թիմի անդամ ես եղել: Ոչ, դու ի՞նչ թիմի անդամ, դու ստրուկ ես եղել և այդ ստրկական իրավիճակում էլ շարունակելու ես ծառայել անգամ առանց պաշտոնի»,-ասաց նա:

Հարցին՝ ազատված պաշտոններում Փաշինյանն իր թիմի՞ց է նշանակելու, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը թիմ չունի, նա ունի ուսապարկեր, ունի ստրուկներ, ունի մարդիկ, ում շատ լավ է ճանաչում, որ իրենք հանուն փողի և իշխանության կուրանան ամեն հարազատն ու ամենասրբությունը իրենց կյանքի։ Ինքը իր շրջապատին հիանալի ճանաչում է։  Հետևաբար ավելի լավ ծառայելու խնդիր էլ իրենց առաջ չի դնում։ Է իր ասածը չեն անի, կտանի, կկալանավորի, քի՞չ է այդպես արել։

Նիկոլ Փաշինյանի թիմից ո՞վ է պատժվում։ Պատժվում է այն մարդը, որ իր հետ փողով չի կիսվել, որ իր հետ իր ասած մինչև վերջ չի կատարել, կամ որ արդեն իր պիտանելիության ժամկետը սպառվել է»,-ասաց նա;

Աննա Մկրտչյանի խոսքով, պաշտոնից ազատվածները Նիկոլի ստրուկներն են. «հիմա թե այդ ստրկությունը կշարունակեն արդեն պաշտոնանք եղած նախկին պաշտոնյաներ, ովքեր սուս ու փուս կգնան, կփորձեն վայելել այն թալանը, որը թույլ էր տվել Նիկոլ Փաշինյանը իրականացնել, թե հանցագործությունների նոր կապոց կդնի իրենց վրա, դա արդեն բացառապես կախված է իրենց փոխհարաբերություններից, և թե ինչքան է Նիկոլ Փաշինյանը պատրաստ ստորացնել։

Հիմա ում ուզում է ավելի շատ ստորացնի, նոր պաշտոն կտա, ում որ նշել է, որ բավարար է, կարող է գնա մի երկու տարի այդպես իր ինդուլգենցիայով իր թալանածը վայելի, կասի գնա վայելի, քեզ չեն հիշի»: