Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ առավոտյան Թբիլիսիում ձերբակալվել է 14 ցուցարար և ցույցը ցրվելուց հետո հիվանդանոցներում երկու քաղաքացի է տեղափոխվել, գրում է «Новости-Грузия»-ն։

Ըստ զեկույցի՝ 16 հոգուց 10-ը հայտարարել են, որ իրենք Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում ոստիկանական դաժանության զոհ են դարձել։

Օմբուդսմենի գրասենյակը կոչ է անում Հատուկ քննչական ծառայությանը անհապաղ արդյունավետ քննություն իրականացնել։ Այդ նպատակով քննչական մարմիններին են փոխանցվել տեսանյութեր, որտեղ ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի գործադրման և լրագրողների գործունեությանը միջամտելու փաստեր են արձանագրվել։

Օմբուդսմենի գրասենյակից հայտնել են, որ կառույցը ստանձնում է հետաքննությունը վերահսկողությունը:

ԱՎելի վաղ հանրային պաշտպանը հայտարարել էր, որ 19.11.2024թ. ժամը 08:18-ին, երբ ՆԳՆ-ն սկսեց ձերբակալել Մելիքիշվիլիի պողոտայում հանրահավաքի մասնակիցներին, հանրահավաքը խաղաղ էր և համապատասխանում էր հավաքների ազատության չափանիշներին։

Օմբուդսմենը ՆԳՆ-ին կոչ է արել ապահովել ցուցարարների խաղաղ հավաքների ազատությունը, լրագրողներին չխոչընդոտել իր գործունեության իրականացումը, կալանավորման միջոցներ և հատուկ միջոցներ կիրառելիս գործել ըստ անհրաժեշտության և համաչափ։