Ռուսաստանի Օրենբուրգի շրջանի ոստիկանության չորս աշխատակիցներ  կասկածվում են տեղի բանտարկված բնակիչ, հայաստանցի Արմեն Սարգսյանի սպանության մեջ:

Հիշեցնենք, նոյեմբերի 19-ին Ռուսաստանի ՆԳՆ քաղաքային վարչության քրեական հետախուզության N2  օպերատիվ-հետաքննական բաժանմունքի շենքում մահացել է տեղի 34-ամյա բնակիչ, հայաստանցի Արմեն Սարգսյանը, որը ձերբակալվել էր գողության մեղադրանքով: 

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա մահը քրեական բնույթ է կրում, տեղեկացրել են Ռուսաստանի քննչական հանձնաժողովից:

Տվյալ փաստի առիթով Օրենբուրգի շրջանի ՔՀ քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (սպանություն):

«Օպերատիվ-հետաքննական միջոցառումների շնորհիվ հաջողվել է պարզել, որ Ռւսաստանի ՆԳՆ քաղաքային վարչության չորս աշխատակիցներ մասնակցել են տվյալ սպանությանը», - քննչական հանձնաժողովից հայտնել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ներկայումս կասկածյալները ձերբակալված են, այժմ որոշվում է  նրանց նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցի չափը: