Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում 82 տարեկան հասակում մահացել է արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը։

Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքության էջը։ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը ամիսներ առաջ Գերմանիայից եկել էր Ստամբուլ եւ բուժում էր ստանում հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։