London Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 25-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքիի: Արոնյանն ու Անանդն այժմ ունեն 7-ական միավոր: Առաջատարը 11 միավոր վաստակած ամերիկացի Հիկարու Նակամուրան է, որն այս տուրում չի խաղում:

Շարունակվում են Մագնուս Կարլսեն - Մայքլ Ադամս, Նայջել Շորթ - Լյուկ Մաքշեյն, Վլադիմիր Կրամնիկ - Դեւիդ Հաուել պարտիաները: