London Chess Classic սուպերմցաշարի 7-րդ տուրում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց Մայքլ Ադամսին եւ 12 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 12-ական միավոր ունեն նաեւ Վլադիմիր Կրամնիկն ու Լյուկ Մաքշեյնը: Կրամնիկը հաղթեց Դեւիդ Հաուելին, Մաքշեյնը` Նայջել Շորթին: 7-րդ տուրում ոչ ոքի ավարտվեց միայն Լեւոն Արոնյան - Վիշվանաթան Անանդ պարտիան: Արոնյանն ու Անանդը վաստակել են 7-ական միավոր:
7-րդ տուր
Կարլսեն - Ադամս` 1:0
Կրամնիկ - Հաուել` 1:0
Շորթ - Մաքշեյն` 0:1
Արոնյան - Անանդ` 0,5:0,5
Կարլսեն` 12
Կրամնիկ` 12
Մաքշեյն` 12
Նակամուրա` 11
Արոնյան` 7
Անանդ` 7
Շորթ` 4
Ադամս` 3
Հաուել` 3



























