Ամերիկացի բռնցքամարտիկ, 27-ամյա Լամոնտ Փիթերսոնը դարձել է WBA եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն միջին քաշային կարգում` Վաշինգտոնում սենսացիոն հաղթանակ տանելով նախկին տիտղոսակիր 24-ամյա բրիտանացի Ամիրա Խանի նկատմամբ:
NEWSru.com-ը տեղեկացնում է, որ 7-րդ ռաունդի ավարտին մրցավարները Խանից միավորներ են հանել հարվածի համար, ավելի ուշ նույնատիպ խախտման համար միավոր է հանվել նաեւ տասներկուերորդ ռաունդում:Արդյունքում հենց այդ թերացումները թույլ չեն տվել Խանին պահպանել չեմպիոնական գոտին:



























