COP29-ի մասնակիցները տարեկան 300 միլիարդ դոլար են խոստացել՝ օգնելու համար ավելի աղքատ և խոցելի երկրներին հարմարվելու կլիմայի փոփոխությանը և մինչև 2035 թվականը իրենց տնտեսություններն անցում կատարել «կանաչ» էներգիայի:

Զարգացող երկրները՝ Հնդկաստանից մինչև Կուբա, որոնք պահանջել էին ավելի քան մեկ տրիլիոն դոլար օգնություն, տեղնուտեղը դատապարտեցին գործարքը՝ այն «վիրավորական» որակելով:

Վերջնական համաձայնագրի հիմնական նորամուծությունն այն է, որ Արևմուտքը մտադիր է հարցնել այլ խոշոր խաղացողների, որոնք դեռևս նշված են որպես զարգացող տնտեսություններ, դրանց թվում՝ Չինաստանը և Պարսից ծոցի երկրները:

Թեև զարգացած երկրներին իսկապես կոչ է արվում «առաջնորդել» 300 միլիարդը մոբիլիզացնելու հարցում, տեքստը հստակորեն սահմանում է, որ ցանկացած հատկացում բազմակողմ ֆինանսական հաստատություններից, ինչպիսին են ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկը կամ Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը, հաշվի կառնվեն, հայտնում է Euronews-ը:

Համաժողովի վերջին օրերին ֆինանսական բանակցությունների խափանման հավանականությունը բավականին իրական էր թվում։

Ուրբաթ (նոյեմբերի 22-ին) զարգացող երկրները «կատակով» մերժեցին հարուստ արդյունաբերական երկրների՝ դրանց թվում՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկը՝ 2035 թվականից սկսած տարեկան 250 միլիարդ դոլարի տրամադրումը:

Ըստ քաղաքացիական հասարակության դիտորդների՝ վերանայված առաջարկը հետագայում հասցվել է 300 միլիարդ դոլարի:

«Նվազ զարգացած երկրների» խումբն անմիջապես հայտարարեց, որ դա անընդունելի է, որից հետո նրանց միացավ Փոքր կղզի պետությունների դաշինքը (AOSIS) և լքեց բանակցային դահլիճը։

G77+Չինաստան խումբը, որն ընդգրկում է Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի երկրների մեծ մասը, նշել է, որ կհամաձայնի 500 միլիարդ դոլարի չափին: Բայց դա կարծես հասու չէ արևմտյան հարուստ երկրների գրպանին:

ԱՄՆ կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Պոդեստան հարձակման ենթարկվեց: Կլիմայի ակտիվիստները բղավում էին «ամոթ», մեղադրելով Բայդենի վարչակազմին «հաիշվները վճարելուց» հրաժարվելու մեջ։

«Իհարկե, Թրամփի օրոք ավելի լավ չի լինի, բայց այն, ինչ նրանք անում են Բայդենի օրոք, իսկապես ամոթալի է»,-ասում է Գլոբալիզացիայի միջազգային ֆորումի տնօրեն Վիկտոր Մենոտին, երբ անվտանգության աշխատակիցները Պոդեստային դուրս բերեցին կողքի դռնից:

«Սա այն կլիմայական և բնապահպանական արդար օրակարգը չէ, որի համար նա ընտրվել է», - հավելում է Մենոտին:

Դրանից հետո բավականին երկար հարաբերական անդորր էր, բանակցություններն ընթանում էին փակ դռների հետևում։

«Բոլորս շատ քրտնաջան աշխատել ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում, և ես գիտեմ, որ մեզանից ոչ ոք չի ցանկանում հեռանալ Բաքվից առանց լավ արդյունքի»,-հայտարարել է COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը:

«Ժամանակը մեր կողմից չէ»,-ասել է նա երկշաբաթյա գագաթնաժողովի մասնակիցներին: «Խնդրում եմ ակտիվացնել երկխոսությունը»:

Բացի կարևոր ֆինանսավորման փաստաթղթից, մասնակիցները միաժամանակ համաձայնության են եկել ՄԱԿ-ի կողմից աջակցվող ածխածնի համաշխարհային շուկա ստեղծելու կանոնների շուրջ: Այն կխթանի ածխածնի առևտուրը՝ երկրներին խրախուսելով նվազեցնել արտանետումները և ներդրումներ կատարել կլիմայի պաշտպանության նախագծերում: