Թուրքիայի հատուկ ծառայությունները բռնել են 54 մարդու, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։
«ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շրջանակում, որոնք իրականացվել են 18 նահանգներում, ձերբակալվել է 54 մարդ»,- գրել է նախարարը X-ում։
Նա նշել է, որ ձերբակալվածները կասկածվում են ԻՊ-ին անդամակցելու, ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին օգնելու եւ թաքցնելու, ինչպես նաեւ սոցցանցերում դրա քարոզչության մեջ։ Դատախազությունը հարուցել է քրեական գործեր։ 20 մարդ դատարանի որոշմամբ ձերբակալվել է։
Թուրքական հատուկ ծառայությունները մշտապես գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ։ Մեկ տարում հանրապետությունում, ՆԳՆ տվյալներով, բռնվել է ավելի քան 3 հազար մարդ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։



























